Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բոլոր օղակների քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահպանելու շուրջ». Երվանդ Վարոսյան

14:24, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Բոլոր օղակների քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահպանելու շուրջ». Երվանդ Վարոսյան

«Գործ ունենք հետևյալ սխեմայի հետ. առկա է անձ, որը վերցրել է իշխանությունը, ունի քաղաքական մեկ նպատակ՝ պահել այն ցանկացած գնով. մնացած օղակներն իշխանությունն ապահովողներն են, բոլորի քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահպանելու շուրջ»,- 168TV-ի «Օրախնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նրա խոսքով՝ մինչև վերջերս այս ամենին փորձում էր դիմադրել դատական համակարգը, սակայն այսօր այն որպես այդպիսին գոյություն չունի. մնացել են քիչ թվով դատավորներ, որոնք իրենց վարույթում գտնվող գործերով փորձում են արդարադատություն իրականացնել, բայց որոնց վրա աննախադեպ ճնշում է գործադրվում:

«Բոլոր օղակների քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահպանելու շուրջ». Երվանդ Վարոսյան
2831 | 1
Facebook