Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԽՍՀՄ-ական ԿԳԲ-ի ավանդույթ է վերադարձել մեր կյանք». Արսեն Մկրտչյան

16:48, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«ԽՍՀՄ-ական ԿԳԲ-ի ավանդույթ է վերադարձել մեր կյանք». Արսեն Մկրտչյան

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ վտանգավոր մի հին ԽՍՀՄ-ական ԿԳԲ-ի ավանդույթ է վերադարձել մեր կյանք` քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալանավորված անձին այցելում և շանտաժի են ենթարկում, հակելով համագործակցության, օպերները։ Առաջարկում եմ` դադարեցնել քննչական մարմինների խիարիզացիան, որովհետև օպերի հետ «բացվող» մեղադրյալը դրա մասին հաստատ պատմում է նաև պաշտպանին, իսկ պաշտպանի հեչ տանձին էլ չի, որ այդ նենգ գաղտնիքները թաքուն պահվեն մինչև դատարան` կարող է և Facebook-ում հրապարակել, որ Վարդաշեն ՔԿՀ տանելու ենթակա օպերի փաստաբանն էլ լավ ապրի։
     Հ.Գ. Համը չհանեք` Ձեր վաղվա մտածածը` հլը երեկ մեր համար արդեն հնացած է եղել»:

Աղբյուրը` Արսեն Մկրտչյան
4145 | 0
Facebook