Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա». Արամ Սարգսյան

10:30, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա». Արամ Սարգսյան

«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա ու այդ սուտն է պատճառը, որ ՌԴ-ը պաշտպանող իմ ՀՀԿ-ական գործընկերները հակադարձել են: Ստերից մեկն այն է, որ ՀՀ-ը չի պահանջել ՀԱՊԿ գագաթնաժողովին մեղադրել Ադրբեջանին. ՀՀ-ը պահանջել է, որ ՀԱՊԿ-ը ճանաչի ՀՀ տարածքը: Երկրորդ սուտը ԼՂ մասով է, ասում էր՝ շրջանները պիտի ետ վերադարձնեն, իրենք առաջարկել են, ՀՀ-ը չի համաձայնել. ակնհայտ սուտ է. ՀՀ բոլոր իշխանություններն էլ համարել են, որ ԼՂ հարակից շրջանները բանակցային թեմա են և դրանք վերցվել են բանակցությունների ընթացքում՝ Արցախի անկախության խնդրում փոխանակման առումով»,- «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցին՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Քաղաքական գործչի խոսքով՝ «ռուսները տարածաշրջանում իրենց ներկայությունը պահելու միակ հնարավորությունն այսօր տեսնում են Ադրբեջանով»:

«Լավրովի ասածի մեջ երկու շատ մեծ սուտ կա». Արամ Սարգսյան
6167 | 1
Facebook