Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրանք խնդիրներ են, որոնք ամեն ժամ պետք է բարձրաձայնվեին միջազգային հարթակներում». Կ. Վրթանեսյան

00:06, երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
«Սրանք խնդիրներ են, որոնք ամեն ժամ պետք է բարձրաձայնվեին միջազգային հարթակներում». Կ. Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը շրջափակման մեջ է։ Եւ այստեղ հարցը ոչ միայն սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասությունն է կամ գազի և էլ-էներգիայի մատակարարման խնդիրները (դրանք, բնականաբար, լրջագույն խնդիրներ են), այլ այն, որ 120 հազար մարդ, ըստ էության, զրկված է մարդավարի ապրելու հնարավորությունից. լիարժեք աշխատելու, բուժվելու, սովորելու, տո թեկուզ ճանապարհորդելու և էլի հազար ու մի բանից, որոնք մեր կյանքում մենք նույնիսկ չենք նկատում, որովհետև ընկալում ենք դրանք որպես մեր կյանքի ինքնըստինքյան ենթադրվող մաս։
     Էլ չասեմ արցախցիների վրա հոգեբանական ահավոր ճնշումը, որը անվտանգային իրավիճակի անկայունության և անորոշության ուղիղ հետևանք է։
     Սրանք խնդիրներ են, որոնք պետք է ամեն օր, ամեն ժամ բարձրաձայնվեին միջազգային բոլոր հարթակներում, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները լինեին իսկապես հայկական իշխանություն։
     Բայց Նիկոլի ռեժիմը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգ է և գործում է համապատասխանաբար»։

2332 | 0
Facebook