Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2008-2014 թթ նիստերի սղագրություններից էի կարդում. բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան». Ա. Բաբայան

22:06, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«2008-2014 թթ նիստերի սղագրություններից էի կարդում. բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան». Ա. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Ազգային ժողովի կայքում 2008-ից մինչև 2014 թվականների նիստերի սղագրություններից էի կարդում: Մասնավորապես այն նիստերի, որոնցում խոսել է Գուրգեն Արսենյանը:
     Բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան: Դրանցից մեկում ներկայիս ՔՊ պատգամավոր Արսենյանը հանրությանը համոզում է, որ ինքը տնտեսագետ է, մասնավորապես նեղ մասնագիտացած նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ, որտեղ, ըստ իր պնդման, ունի շատ խորը գիտելիքներ: Հենց այդ գիտելիքների շնորհիվ, նա պնդում է, որ խորը փորձաքննել է մարտի 1-ի հայտնի իրադարձություններում ՊՆ-ի մասնակցության հարցը և համոզվել, որ ՊՆ-ն որևէ մասնակցություն չի ունեցել: Նա հորդորում է բոլորին ՊՆ-ին որևէ դեպքում չմեղադրել մարտի 1-ի դեպքերի մասնակցության մեջ: Նա համոզիչ պնդում է, որ դա անձամբ է ստուգել ու հաստատապես ՊՆ-ն չի մասնակցել:
     Այդ տարիներին Արսենյանի ելույթները և երեկ խորհրդարանական լսումների ընթացքում իր անհաջող ելույթի համադրումն արձանագրում է, որ Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում:
     Մասնավորապես՝ հանուն իր երեխաների, իսկ առավել կոնկրետ՝ հանուն իր որդու, որի մասին մամուլում չհերքված տեղեկությունները վաղուց են շրջանառվում»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
4902 | 0
Facebook