Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, կիրակի, 05 փետրվարի, 2023 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

| | |
3596 | 0
Facebook