Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էրիվանը Երևանի հին հայկական անունն է, հայոց պատմություն սովորեք». Վահե Գրիգորյան

23:36, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«Էրիվանը Երևանի հին հայկական անունն է, հայոց պատմություն սովորեք». Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Մի վերջին անգամ ասեմ, որ Էրիվանն էլ է Մեր քաղաքամոր իրական ու Հայկական անունը, դա ադրբեջանական տարբերակ չէ, ընդամենը դարերի ընթացքում Էրեբունի-Էրեբանի-Էրևան(ի)-Երևան լեզվական տրանֆորմացիան է տեղ ունեցել.
     «Արարատ» կոնյակի գործարանում պահվող առաջին մրցանակի վրա էլ է գրված Էրիվան, այլ տարբերակներում էլ. հերիք է տարբեր արտադրողների քննադատեք ձեր կրթված չլինելու պատճառով:
     Փոխարենը Հայոց պատմությունը սովորեք ու բարձրաձայնեք` ասեք, որ այո՛, Էրիվանը Երևանի հին Հայկական անունն է, չեք խոսում դրա մասին` կարծելով, թե դա ադրբեջանական անուն է, մինչդեռ ընդհակառակը:
     Ամենամեծ մեղքը դավաճանությունն է, հետո` տգիտությունը»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
8144 | 2
Facebook