Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լավրովը գիտի, որ Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել». Վահե Հովհաննիսյան

21:36, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«Լավրովը գիտի, որ Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը 24TV-ի հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ նախկինում Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները և Ռուսաստանի կողմից առաջարկ է եղել՝ վերադարձնել նշված շրջանները, բայց ՀՀ-ի նախկին ղեկավարները, թեև հավակնություններ չեն ունեցել, բայց չեն վերադարձրել, նկատեց. «Լավրովը լավ գիտի, որ 2011-ին Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր թուղթ ստորագրել, բայց Ադրբեջանը խուսափեց և 10 նոր պահանջներ ներկայացրեց: Լավրովը իներցիայով պնդում է իր պլանը, չի կարող ասել՝ վատ բան էի առաջարկում, դրա համար կողմերը չհամաձայնվեցին, նա նախկինների հետ կռիվ չունի, արդարացնում էր իր չստացված պլանը: Բոլոր ուղղություներով Լավրովի դիվանագիտությունը տապալվել է՝ Արցախյան հարցով, ռուս -վրացական, ուկրաինական պատերազմները, Սիրիայում նույնպես, նա հասկանում է, որ իր պաշտոնավարման փուլը ավարտվում է և փորձում է դարակազմիկ ձևակերպումներ տալ, այլ հարց է, թե ՌԴ-ն ինչու հիմա սկսեց կոշտ խոսել ՀՀ-ի հետ»:

6524 | 0
Facebook