Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրենի հայրը հարցնում էր՝ ե՞րբ է նիկոլը ***». Աննա Մկրտչյան

14:24, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«Սուրենի հայրը հարցնում էր՝ ե՞րբ է նիկոլը ***». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ. «Սուրենն է։
     Նկարել եմ Սուրենի հոր թույլտվությամբ։
     Սուրենի հայրն ինձ հարցնում էր՝ երբ է դավաճան նիկոլը ….
     Ասեք՝ ինչ պատասխանեմ Սուրենի հորը։
     Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենն ապրիլյանի հաղթած զինվոր էր։ Հպարտ ու հաստատակամ։ Պարոն Ադամյանն ինձ ասում է, որ Սուրենը զինվոր էր Սերժ Սարգսյանի բանակի։ Ասում էր՝ Սերժ Սարգսյանը «սամալյոտից» բանակ ղեկավարեց ու ապրիլյան հաղթեց։
     Ասում է՝ 44-օրյային տղան արդեն պրոֆեսիոնալ զինվորական էր։ Ու այն ժամանակ զոհվեց, երբ բոլորիս խաբում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
     Սուրենի հայրը հարցնում է։
     Ե՞րբ է էս դավաճանության ու նիկոլի վերջը գալու։
     Ինձ ասեք՝ բացի գլուխս կախելուց, ի՞նչ ասեմ Սուրենի հորը։
     Ասե՛ք…»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
9939 | 0
Facebook