Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Թեման դարձել է «Ֆեյսբուք»-ի և մեդիայի քննարկման առարկան». Անի Սամսոնյան

14:12, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«Թեման դարձել է «Ֆեյսբուք»-ի և մեդիայի քննարկման առարկան». Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Առավոտյան ծանոթներիցս մեկն ուղարկել է ԲիԷլլա մսամթերքի «Էրիվան» անվանումով պրոդուկտը և զայրացած ասում է` «Տես ուր ենք հասել»:
     Պարզվեց՝ այս թեման նաև դարձել է «Ֆեյսբուք»-ի և մեդիայի քննարկման առարկան:
     Ուրեմն արդեն քանի տարի է Երևանի կենտրոնում գործում է «Հին Էրիվան» ռեստորանը, գործում է «Հին Էրիվան» պանդոկը, արտադրվում է «Էրիվան» կոնյակը, որից օգտվել են հարյուրհազարավոր մարդիկ և վստահ եմ` նաև նրանք, ովքեր այսօր շուխուր են անում այս թեմայի և «Էրիվան» բառի շուրջ:
     Բայց սա հերթական դատարկ առիթն է Հայաստանի «թրքացման» թեզերի փաստեր ներկայացնելու և մարդկանց ուղեղը լվացելու համար:
     «Էրիվան» անվանումը Երևանի հին անվանումներից մեկն է: Եթե կան մարդիկ, ովքեր դողէրոցքի մեջ են ընկնում սեփական պատմությունից (կապ չունի` ում հետ է կապված այդ պատմությունը) ուրեմն չգիտեն այդ պատմությունը և խորը բարդույթներ ունեն սեփական էթնոսի պատմության հետ:
     Դադար տվեք, դուք սրանով ազգի աչքերը չեք բացում, այլ հակառակը` փչացնում եք առանց այդ էլ խնդիրներ ունեցող էթնոսի հոգեբանությունը:
     Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, ապա թող պրոբլեմը իր մեջ փնտրի` եթե վստահ չի իր հայ լինելու մեջ»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
24607 | 1
Facebook