Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը». Չինաստանի ԱԳՆ

14:48, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
«Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը». Չինաստանի ԱԳՆ

«ԱՄՆ օդային տարածքում հայտնվածն աերոստատ է, որն օգտագործվում է հետազոտական, հիմնականում օդերևութաբանական նպատակներով։ Քամիների և ինքնուրույն կառավարվելու սահմանափակ ունակության պատճառով աերոստատը շեղվել է նախատեսված ընթացքից... Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը: Մենք միշտ խստորեն պահպանել ենք միջազգային իրավունքի նորմերը»,- այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ը:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ հետաձգում է Պեկին կատարելիք այցը՝ կապված է Միացյալ Նահանգների օդային տարածքում հայտնված չինական օդապարիկի հետ՝ այն անվանելով հետախուզական:

6587 | 0
Facebook