Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը խստացնում է պատժամիջոցները՝ ԱԹՍ արտադրող իրանական ընկերությունների դեմ

10:42, շաբաթ, 04 փետրվարի, 2023 թ.
ԱՄՆ-ը խստացնում է պատժամիջոցները՝ ԱԹՍ արտադրող իրանական ընկերությունների դեմ

ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում այս անգամ ընդգրկվել են իրանական «Paravar Pars» ընկերության 8 ղեկավարները։

«Իրանը տրամադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածելու համար»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Իրանը շարունակում է հերքել ԱԹՍ-ների մատակարարումները Ռուսաստանին:

Օրեր առաջ ԱՄՆ-ն առևտրային նոր սահմանափակումներ մտցրեց անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված իրանական 7 ձեռնարկությունների նկատմամբ:

4669 | 0
Facebook