«Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել Այգեվան գյուղի բնակչուհի Ռոզա Պապոյանի 11-րդ զավակը։ Նորածինը կշռում է 3,4 կգ, հասակը 51 սմ է։
Մասնագիտությամբ պատմաբան Ռոզայի մեծ որդին՝ 19-ամյա Հովհաննեսը, ծառայում է Հայոց բանակում։
Ռոզա Պապոյանն ու Վլադիմիր Քեսաբլյանն ունեն 5 աղջիկ և 6 տղա, փոքրիկ Գոռը նրանց 11-րդ զավակն է։

Այգեվանում բնակվող Քեսաբլյանների ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը