Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը հերքում է

16:26, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
Պեսկովը հերքում է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է պնդումները, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20%-ը։

«Կեղծ տեղեկություն է»,- ասել է նա:

Պեսկովը նաև հերքել է լուրերը, թե Բերնսը հունվարին գաղտնի այցելել է Մոսկվա։

Հիշեցնենք՝ շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը գրել էր, որ Բերնսը հունվարին հակամարտության «խաղաղ կարգավորման» ծրագիր է առաջարկել Ուկրաինային և Ռուսաստանին, այն է՝ Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ի փոխանցում Ռուսաստանին, որը կողմերը մերժել են:

9213 | 0
Facebook