Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը «Փյունիկի» հետ երկարաձգվել է

15:36, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը «Փյունիկի» հետ երկարաձգվել է

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը մեր ակումբի հետ երկարաձգվել է մեկ տարով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մեզ հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը»,- հաղորդում է ակումբի կայքը:

Նշվում է, որ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: «23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը՝ ակումբի գույներով: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում»:

3818 | 0
Facebook