Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի երկնքում Չինաստանի հետախուզական օդապարիկ է նկատվել

11:36, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
ԱՄՆ-ի երկնքում Չինաստանի հետախուզական օդապարիկ է նկատվել

ԱՄՆ կառավարությունը երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկին, այս մասին հայտնել են ամերիկյան ռազմական գերատեսչությունից:
     Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փենթագոնը կարծում է, որ օդապարիկն արձակել է Չինաստանը։ ԱՄՆ-ն օբյեկտի վերաբերյալ հարցում է ուղարկել այդ երկրի իշխանություններին:

Հաղորդվում է, որ օդապարիկը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար:

Հիշեցնենք՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի պատճառով:

7163 | 0
Facebook