Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը կատարել է վարձատրության դիմաց». Արսեն Բաբայան

10:48, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
«Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը կատարել է վարձատրության դիմաց». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն այլևս դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր...

Պարզվում է՝ այդ դատավորը իր կարգավիճակից բացի զուգահեռ մշտական հիմունքներով զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը:

Համոզմունք ունեմ, որ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
3104 | 0
Facebook