Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բազմափորձ դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է». Րաֆֆի Հովհաննիսյան

00:24, ուրբաթ, 03 փետրվարի, 2023 թ.
«Բազմափորձ դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գրառումը. «QUO VADIS, ՍԵՐԳԵՅ ՎԻԿՏՈՐՈՎԻ՞Չ
     Մեծ երկրի՝ այն էլ ռազմավարական գործընկերոջ, գրանցված միջնորդի և անվտանգության երաշխավորի, բազմափորձ ու քաջատեղյակ գլխավոր դիվանագետը մեր աչքի առջև փլուզվում է՝ որպես մարդ, մասնագետ և բարեկամ։
     Մեկ անգամ չէ, որ ասենք լեզվի սայթաքում է կամ էլ Հայաստանի անկապ իշխանության անկապ քայլ-արտահայտության խորամանկ ընդօրինակում, այլ՝ երկրորդ, երրորդ, երկարող շարանի մեջ հերթական ապացույցը։
     Ապացույցը, որ նա՝ առնվազն մեր երկրի կործանարարի հանգույն, շեղվել է ճշմարիտ ուղուց և, եթե վարձկան չէ՝ անիրավ է, անարժան, «ցինիկ» ու պատեհապաշտ։
     Հուսով եմ, որ նա՝ մեր գերագույն նմանակողի պես, ըստ էության, չի ներկայացնում իր պետության կենսական ազգային շահը»։

5880 | 4
Facebook