Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի». Վարդան Ոսկանյան

23:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։
     Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են»։

2600 | 0
Facebook