Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

21:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են:

«Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար և բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- ասված է փաստաթղթում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

3852 | 0
Facebook