Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովայի ԱԳՆ-ը պատասխանել է Լավրովին

16:36, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Մոլդովայի ԱԳՆ-ը պատասխանել է Լավրովին

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը սպառնալից հռետորաբանություն է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը Մոլդովան վերածում է «հաջորդ Ուկրաինայի»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ Մոլդովայի ցանկությունը՝ միանալու արևմտյան տարբեր դաշինքներին՝ ՆԱՏՕ-ից մինչև ԵՄ, վկայում է Մոլդովայի իշխանությունների հակառուսական քաղաքականության մասին։

«Մենք կտրականապես մերժում ենք Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը... Մոլդովայի ձգտումը՝ անդամակցելու այդ դաշինքներին, երկրի քաղաքացիների կողմից հաստատված և նրանց ցանկություններին համապատասխան ճանապարհ է: Մենք երախտապարտ կլինենք աշխարհի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, մեր ժողովրդի որոշումը հարգելու համար։ Մոլդովայի Հանրապետությունը հստակ ընտրել է իր ապագան, և այդ ապագան ազատ աշխարհի մի մասը լինելն է»,- արձագանքել է Մոլդովայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Դանիել Վոդեն։

8848 | 2
Facebook