Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ Լավրովի՝ Արևմուտքը Մոլդովան դիտարկում է որպես «հաջորդ Ուկրաինա»

16:00, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Ըստ Լավրովի՝ Արևմուտքը Մոլդովան դիտարկում է որպես «հաջորդ Ուկրաինա»

Հակառուսական հաջորդ կենտրոնի՝ «հաջորդ Ուկրաինայի» դերի համար Արևմուտքն այժմ «դիտարկում է» Մոլդովային. նրա նախագահը պատրաստ է գրեթե ամեն ինչի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի շուրջ գտնվող երկրներից ո՞րը կարող է գնալ Ուկրաինայի ճանապարհով։
     «Նախևառաջ, որովհետև նրանք կարողացան միանգամայն յուրահատուկ մեթոդներով՝ ազատ ժողովրդավարությունից շատ հեռու, երկրի ղեկավար դնել, որը պարզապես տենչում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ունի Ռումինիայի քաղաքացիություն, պատրաստ է միավորվել Ռումինիայի հետ և ընդհանրապես պատրաստ է գրեթե ամեն ինչի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

4744 | 0
Facebook