Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կապրենք, կտեսնենք». Արուսյակ Ջուլհակյան

14:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Կապրենք, կտեսնենք». Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածու առաջադրելու շուրջ քննարկումները շարունակվում են, այս պահի դրությամբ դեռ չունեն որոշում:

Հարցին՝ «արդյո՞ք այս անգամ ևս ականատես կլինենք նախադեպի, երբ ՔՊ-ականները կուսակցությունից դուրս գալու դիմում են գրում և մեկ օր հետո ինքնավար մարմնում պաշտոն են ստանում», պատգամավորը պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք: Ես առաջարկում եմ չշտապել, որոշում լինելուն պես այդ մասին պատշաճ կերպով կտարածվի»:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

3866 | 0
Facebook