Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը». Լավրով

14:06, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը». Լավրով

«Ղարաբաղյան հակամարտությունը տասնամյակների պատմություն ունի։ Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջան։ Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ փորձելով պահել տարածքներ, որոնց երբեք չէր հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Россия 24-ին ու РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան առաջարկել է հակամարտության քաղաքական կարգավորման բազմաթիվ տարբերակներ, սակայն արդյունքում «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»:

«Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար դժվար է հետագա քայլերի մասին որոշում կայացնել: Այդ փաստաթղթում ասվում է, որ նոր անկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»,- շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը։

20258 | 7
Facebook