Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա». Անահիտ Ավանեսյան

12:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա». Անահիտ Ավանեսյան

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. «Ունենալու ենք մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը: Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա»:

Նրա փոխանցմամբ՝ պետությունն ապահովագրավճարից իրականացնելու է նաև տարբեր չափի համաֆինանսավորումներ, մասնավորապես՝ խոցելի խավերին: Նաև թոշակառուները 2025-ին ամբողջությամբ կապահովագրվեն պետության կողմից: Լրագրողի ճշտող հարցին՝ քաղաքացու ամսական աշխատավարձից ինչքա՞ն է պակասելու, Ավանեսյանը պատասխանել է. «Հաշվարկված ապահովագրավճարից քաղաքացին ամեն ամիս վճարում է կատարելու. ապահովագրավճարի փոխհատուցման մեջ նաև պետությունն է մասնաբաժին ունենալու. բոլոր հաշվարկներն այս տարի պետք է իրականացվեն, որպեսզի 2024-ից ունենանք պատրաստի փաթեթների արժեքները»:

«Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա». Անահիտ Ավանեսյան
4499 | 1
Facebook