Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կես միլիոն զինվոր է մոբիլիզացրել». Ուկրաինայի ՊՆ

11:18, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Ռուսաստանը կես միլիոն զինվոր է մոբիլիզացրել». Ուկրաինայի ՊՆ

Ռուսական զորքերը կարող են ներխուժման մեկ տարին նշել՝ Ուկրաինայի արևելքում և հարավում նոր հարձակմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հաշվի առնելով, որ ռուսներն ապրում են խորհրդանիշերով, նրանք կարող են ինչ-որ բան փորձել փետրվարի 24-ին»,- ասել է նա:

Ռեզնիկովի հաշվարկով՝ Ռուսաստանը մոտ 500 հազար զինվոր է մոբիլիզացրել։

«Պաշտոնապես հայտարարում էին 300 հազարի մասին, բայց երբ տեսնում ենք զորքերին սահմաններին, մեր հաշվարկով, շատ ավելին է»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

4952 | 0
Facebook