Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկու տարի և երեք ամիս է անցել՝ մինչև հիմա հրապարակված չեն բոլոր զոհվածների անուն-ազգանունները». Ոսկան Սարգսյան

23:12, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Երկու տարի և երեք ամիս է անցել՝ մինչև հիմա հրապարակված չեն բոլոր զոհվածների անուն-ազգանունները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ադրբեջանում 2020 թվականի պատերազմը կոչում են հայրենական, իսկ Հայաստանում՝ 44-օրյա։ Պատերազմի ավարտից երկու տարի և երեք ամիս է անցել, մինչև հիմա հրապարակված չեն բոլոր զոհվածների անուն-ազգանունները։ Մինչև հիմա չգիտենք, թե ով է Արցախում ղեկավարել մարտական գործողությունները, ինչո՞ւ մինչև հիմա նա իրեն խարակիրի չի արել։ Հասկացողի համար այսքանը հերիք է, չհասկացողների գխին թեկուզ հաստ մուրճով տաս, նրանց գանգում ոչ մի շարժ չի լինի»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2225 | 0
Facebook