Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»

09:42, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռևս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, և համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության ու իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։

Պարզվում է, Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլև ֆինանսական պարտք ունի համալսարանին և դրանք հրաժարվում է վճարել։ Մենք համալսարանից փորձեցինք ճշտել, թե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին է, սակայն Հայ-ռուսական համալսարանից մեզ հայտնեցին, որ մեր տված հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետ, և ճիշտ չեն համարում այդ տեղեկատվությունը մեզ տրամադրելը։

Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց տեղեկատվությունը, այսպես թե այնպես, կհրապարակվի` դատաքննությունը հնարավոր չէ գաղտնի պահել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4363 | 1
Facebook