Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում 2-տարեկան տղա է մահացել

23:06, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Վանաձորում 2-տարեկան տղա է մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2 տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 04։00-ին, «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմանում երեխան մահացել է։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

5336 | 0
Facebook