Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային հեռահար ռումբեր մատակարարել

23:30, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային հեռահար ռումբեր մատակարարել

Միացյալ Նահանգները կարող է ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի GLSDB հեռահար ռումբերը, գրում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ այդ արկերի հեռահարությունը կազմում է 94 մղոն (151,3 կմ):

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, որում առաջին անգամ կարող են ներառվել ավելի մեծ հեռահարության հրթիռներ։

5702 | 0
Facebook