Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելում ոչ ոք չի ցանկանում առճակատել Ռուսաստանի հետ. Նեթանյահու

22:12, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Իսրայելում ոչ ոք չի ցանկանում առճակատել Ռուսաստանի հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրում ոչ ոք չի ցանկանում ռազմական առճակատում Ռուսաստանի հետ։
     «Ես ցանկություն չունեմ ռուս-իսրայելական նոր ռազմական առճակատման մեջ մտնելու: Եվ ոչ ոք դա չի ուզում»,- ասել է Նեթանյահուն։

Միաժամանակ, ըստ քաղաքական գործչի, Իսրայելը «բարդ հարաբերություններ» ունի Ռուսաստանի հետ։ Նա նշել է, որ Սիրիայի հետ սահմանին իսրայելական և ռուսական ինքնաթիռները թռչում են միմյանցից «թքելու հեռավորության վրա»։

«Իսրայելին օդում գործողությունների ազատություն է պետք»,- ասել է վարչապետը։
     Նրա խոսքով՝ «գործողության այս ազատությունը կարող է մեզ տանել առճակատման ռուս օդաչուների հետ»։

Նեթանյահուն ընդգծել է, որ նախընտրում է «որ դա տեղի չունենա»։

5398 | 0
Facebook