Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան արգելել է ամերիկյան արտադրության ռուսական ինքնաթիռների մուտքն իր օդանավակայաններ

21:00, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
Թուրքիան արգելել է ամերիկյան արտադրության ռուսական ինքնաթիռների մուտքն իր օդանավակայաններ

Թուրքիան նախազգուշացրել է ամերիկյան արտադրության ինքնաթիռներով թռչող ռուսական ավիաընկերությունների առջև իր օդանավակայանների փակման մասին։

Թուրքիայի խոշորագույն ցամաքային օպերատորը՝ Havaş-ը, ընդունում է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի ճնշման ներքո։

Արտերկրում այդ ինքնաթիռների լիցքավորումը, սպասարկումն ու վերանորոգումն արգելող սահմանափակումների պատճառով Havaş-ը ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել թռչել Թուրքիա միայն 25%-ից պակաս ամերիկյան արտադրության մասեր պարունակող ինքնաթիռներով։

6369 | 0
Facebook