Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովն ուկրաինական FreeDom հեռուստաալիքի եթերում ասել է, որ փետրվար-մարտ ամիսներին ռազմաճակատում կարող է սկսվել ռազմական գործողությունների «շատ ակտիվ» փուլ։
«Մենք պատերազմի շատ ակտիվ փուլի նախաշեմին ենք։ Փետրվար-մարտ ամիսները շատ ակտիվ են լինելու»,- ասել է նա։
Յուսովը նաև խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրում։
«Ցավոք, մենք նաև կորուստներ ունենք»,- ասել է ռազմական հետախուզության աշխատակիցը։