Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի ՄԻՊ-ը հարցազրույց է տվել «Ouest France» լրատվականին

14:42, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Արցախի ՄԻՊ-ը հարցազրույց է տվել «Ouest France» լրատվականին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին ու բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:
     Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար:

Աղբյուրը` ԱՀ ՄԻՊ
3599 | 0
Facebook