Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյուն՝ գազալցակայանում. կան տուժածներ

10:24, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Պայթյուն՝ գազալցակայանում. կան տուժածներ

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
     Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած։

7118 | 0
Facebook