Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, և Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են և առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։

«Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը, հավելելով․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։ Ի դեպ, Գրիգորյանը նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6776 | 0
Facebook