Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 157 մարդ

23:36, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 157 մարդ

Առնվազն 59 մարդ է զոհվել, ևս 157 մարդ վիրավորվել է Պակիստանի Փեշավար քաղաքում (Հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ՝ Աֆղանստանի սահմանի մոտ) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Dawn թերթը։

Մահապարտ-ահաբեկիչը, ըստ իրավապահների, պայթուցիկ սարք է գործի դրել մզկիթում կեսօրվա աղոթքի ժամանակ, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի պատի կեսը:
     Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ Նշվում է, որ պայթյունի պահին մզկիթում, ուր հիմնականում այցելում են Փեշավարի շտաբի ոստիկանները, կարող էր լինել մինչև 500 մարդ։

Հարձակման պատասխանատվությունը, ըստ Geo հեռուստաալիքի, ստանձնել է Պակիստանում արգելված Tehrik-e-Taliban Pakistan-ը (Պակիստանի Թալիբան շարժումը, որը կապված է թալիբան շարժման հետ - խմբ.), որն արգելված է Պակիստանում:

6080 | 0
Facebook