Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ որ մարզադաշում կկայանա Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

23:30, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Հայտնի է՝ որ մարզադաշում կկայանա Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Բռնցքամարտի 2023թ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որը կկայանա Երևանում, կանցկացվի «Միկա» մարզադահլիճում:

Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովում տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Մենք ցանկանում էինք առաջնությունն ընդունել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում, սակայն քանի որ նույն ժամանակներում այդտեղ անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուստի որոշեցինք այն անցկացնել «Միկա» մարզադահլիճում: Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ընթանում են, շուտով ստեղծելու ենք առաջնության կազմկոմիտե, որը հիմնականում կզբաղվի կազմակերպչական աշխատանքներով:

Առաջնությունն ամբողջովին ֆինանսավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Բռնցքամարտի 2023թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա ապրիլ ամսին, սակայն կոնկրետ ժամկետները դեռ ճշտվում են եվրոպական ֆեդերացիայի հետ:

Հավելենք, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին առաջարկել է անցկացնել նաև Ոսկե գոտի մրցաշարը, սակայն մեր ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցում:

4101 | 0
Facebook