Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մատնությունից հետո ամուսիններին ձերբակալել են հակապատերազմական խոսքերի համար

23:18, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Մատնությունից հետո ամուսիններին ձերբակալել են հակապատերազմական խոսքերի համար

Կրասնոդարում Օլեսյա և Ալեքսեյ Օվչիննիկովներին բերման են ենթարկել ռեստորանում անձնական զրույցում հակապատերազմական հայտարարություններ անելու պատճառով։ Այս մասին ահազանգել է նրանց դուստրը:

Ռեստորանի հաճախորդներից մեկը ոստիկանություն է կանչել։ Ըստ Օվչիննիկովների՝ ժամանած ոստիկանները նրանց ձեռնաշղթաներով պառկեցրել են հատակին և մոտ մեկ ժամ պահել այդ դիրքում, որից հետո տեղափոխել են Արևմտյան շրջանի ոստիկանության բաժին։

Ոստիկանները նրանց ասել են, որ բերման ենթարկելը կապված է հակապատերազմական հայտարարությունների հետ։

Նրանց նկատմամբ մանր խուլիգանության վերաբերյալ արձանագրություններ են կազմել (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 հոդվածի 1-ին մաս), որից հետո Օլեսյա Օվչիննիկովան ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից։

| | |
5112 | 0
Facebook