Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում ամենամեծ հարձակմանը. Սթոլթենբերգ

23:06, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում ամենամեծ հարձակմանը. Սթոլթենբերգ

Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամենախոշոր հարձակումն է նախապատրաստում Ուկրաինայում։ Այս մասին Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Նրա խոսքով, այսօր ռուսական բանակը կուտակում է ռեզերվներ և մատչելի սպառազինություն։
     «Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստվում են նոր հարձակման, որ մոբիլիզացրել են բազմաթիվ զինվորների՝ ավելի քան 200 հազար մարդ, և գուցե նույնիսկ ավելին։ Որ նրանք ակտիվորեն զենք ու զինամթերք են ստեղծում»,- ասել է Սթոլթենբերգը։

Մինչ այս նա բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի լինելու։ Ավելի վաղ արևմտյան ռազմական բլոկի ներկայացուցիչ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։ Սակայն նա խոստովանել էր, որ այս պահին ռուսական բանակն ավելի լավ է զինված, քան դաշինքը։ Այդ կապակցությամբ Բաուերն առաջարկել է վերազինվել, ինչպես նաև տնտեսությունը տեղափոխել «պատերազմական հիմքերի»։

Իր հերթին, ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան զինվորականները բազմիցս հայտարարել են, որ նախադրյալներ չեն տեսնում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման համար։

7280 | 0
Facebook