Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղը տեղի կունենա ոխերիմ հարևանի հայցի լսումը». Սոսի Թաթիկյան

22:12, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Վաղը տեղի կունենա ոխերիմ հարևանի հայցի լսումը». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է. «Վերջացավ երկու պլյուս երկու ժամ դատական լսումը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում Լաչինի միջանցքի վերաբերյալ մեր հայցի վերաբերյալ։
     Իհարկե, մեր ընկալումները սուբյեկտիվ են, սակայն մեր փաստարկները շատ ավելի ազդեցիկ էին, քան ոխերիմ հարևանինը, որի ներկայացուցիչն ու իրավապաշտպաններն իրենք անգամ համոզված չէին հնչում իրենց կեղծ և միմյանց հակասող փաստարկներն արտաբերելիս։
     Միաժամանակ, իրավագիտությունը սպեցիֆիկ գիտություն է, և քանի որ մասնագիտությամբ իրավաբան չեմ, ինչքան էլ իրավական գիտելիք ունեմ ու այն օգտագործում եմ որպես միջազգայնագետ, դժվար եմ համարում կանխատեսել այս հայցի արդյունքը։ Վերջին երկուսուկես տարին ինձ սովորեցրել է հնարավորինս չափավորել ակնկալիքները՝ հիասթափություններից խուսափելու համար։
     Սակայն պետք է մի բան ասեմ այն հայերին, ովքեր դիտել են միայն երկրորդ երկու-ժամյա մասը, որտեղ ոխերիմ հակառակորդների իրավապաշտպանները ներկայացնում էին իրենց փաստարկները, և հիմա ասում են, որ դատարանը կաշառված է։ Փորձեք բարձրացնել ձեր իրազեկվածության մակարդակը դատական գործընթացների մասին, և նկատի ունեցեք, որ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարանում, մեղադրվող կողմն ունի պաշտպաններ։
     Վաղը տեղի կունենա ոխերիմ հարևանի հայցի լսումը։
     Երկուսի արդյունքն էլ պետք է հրապարակվի մեկ-երկու շաբաթում։ Համբերություն Արցախի մեր հայրենակիցներին, և լավատես եմ, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանն այս անգամ հուսախաբ չի անի։
     Շնորհակալություն մեր թիմին փայլուն աշխատանքի համար՝ Եղիշե Կիրակոսյան, Լևոն Գևորգյան»:

Աղբյուրը` Սոսի Թաթիկյան
4149 | 3
Facebook