Խնդրում ենք սպասել...

Համացանց

«50-օրյա բլոկադայի աղաղակող փաստերն այսօր ներկայացվել են աշխարհի ամենակարևոր իրավական հարթակում»․ Գայանե Աբրահամյան

21:06, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«50-օրյա բլոկադայի աղաղակող փաստերն այսօր ներկայացվել են աշխարհի ամենակարևոր իրավական հարթակում»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Լաչինի միջանցքի 50-օրյա բլոկադայի անմարդկային հետևանքներն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության աղաղակող փաստերն այսօր ներկայացվել են աշխարհի ամենակարևոր իրավական հարթակում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փայլուն ելույթը և հայաստանյան հայցը ներկայացնող միջազգային իրավաբանները պարզապես ջախջախեցին հանցավոր պետության բոլոր «փաստարկները»։
     Այս պահին էլ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն են չափազանց թույլ արդարացումներով հանդես գալիս։
     Ադրբեջանի դեմ այս հայցը պատրաստվել է չափազանց կարճ ժամանակահատվածում և խիստ լարված ու նվիրված աշխատանքի շնորհիվ, որի արդյունքները, եթե անգամ այս փուլում չլինեն այն ինչ արդար է և մենք ակնկալում ենք, ապա երկարաժամկետ հեռանկարում իրավական դիվանագիտության համար լուրջ կռվան են դառնալու»։

2779 | 0
Facebook