Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը դառնում է ագրեսոր, որովհետև ինքն է իրեն այդ դերում դրել». Հայկ Մարտիրոսյան

00:06, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
«Հայաստանը դառնում է ագրեսոր, որովհետև ինքն է իրեն այդ դերում դրել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Դիտում եմ Արդարադատության Միջազգային Դատարանի (ՄԱԿ Դատարան) նիստը և խենթանում, թե որքան փնթի ենք մենք, ապուշ ու որքան անուղեղ ենք մենք: Ամաչում եմ, լցվում զայրույթով ու կատաղությամբ, որ ի հակասություն մեզ` այդքան խելացի է թշնամին, հաշվարկող, հետևողական, կազմակերպված և կամային:
     92թ.-ից ի վեր Հայաստանի ռուսական սատրապների հրեշավոր քառյակն անվերապահորեն ընդունել է, որ, իբրև թե, Արցախն Ադրբեջանի մաս է, դրանով համոզել է դրանում աշխարհին և հիմա, երբ Ադրբեջանը եկել, տիրացել է «իր» Արցախին` այս ժողովուրդն սկսում է դրա գինը վճարել: Վճարել, որովհետև ինքն էլ է դա ընդունել և քարոզել, որովհետև այսօր հարմարվել է դրա հետ, որովհետև այսօր հայրենիքը հանձնողին ու այն Ադրբեջան հռչակողին վերակարգել է կառավարիչ ու շարունակում է հանդուրժել, հանդուրժել, հանդուրժել: Վճարել իր կողմից ցուցաբերվող աններելի հիմարության, աններելի անարժանապատվության, անարգելի անինքուրույնության, անհասկանալի ինքնասպանականության գինը` ի դեմս նրա, որ Հայաստանը դառնում է ագրեսոր, որովհետև ինքն է իրեն այդ դերում դրել և այն ինչ դեռ գալու է` մասշտաբներով ահռելի է լինելու:
     Այսպիսի ժողովրդով այս երկիրը հաստատ հայկական ապագա չունի:
     Ամեն օր զայրույթն ու ցասումը անասնական անուղեղության դեմ ավելի է խեղդում նորմալ մարդկանց կոկորդը, ավելի ու ավելի հուսահատեցնում և ավելի ու ավելի ատելությամբ լցնում հայ ազգին կործանող այս նողկալի ու անուղեղ հասարակության հանդեպ»:

4291 | 0
Facebook