Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանի գաղտնի այցելությունը»․ Էդգար Ղազարյան

21:42, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Նիկոլ Փաշինյանի գաղտնի այցելությունը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գաղտնի այցելությունը
     2023 թվականի հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Էդվարդ Ասրյանը մի քանի ժամ անցկացրել են Հանրապետության հրապարակում գտնվող գլխամասային շենքերից մեկում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախկին շենքում, որը նախարարության տեղափոխումից հետո տևական ժամանակ դատարկ է և չի օգտագործվում։
     Հատկանշական է, որ վարչապետի այցելության և այնտեղ տեղի ունեցածի մասին որևէ հիշատակում չկա ո՛չ վարչապետի, ո՛չ կառավարության և ո՛չ էլ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերում։
     Թե ինչ գաղտնի գործարք են ուզում իրականացնել հայրենիքի գողերը մի քանի միլիոն դոլար արժեք ունեցող շենքի հետ, հավանաբար, պարզ կլինի ապագայում»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
12835 | 3
Facebook