Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտում դիմավորել են 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

19:18, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Ստեփանակերտում դիմավորել են 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

Այսօր՝ հունվարի 30-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 17 անձանց, ովքեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 50 օր բաժանված էին ընտանիքից:

Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտի տարածքում նրանց դիմավորել են հարազատները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։

Մեզ հետ զրույցում Զինա Սարգսյանն մանրամասնել է, որ գնացել էր Երևան բուժման նպատակով։

«Շրջափակման պատճառով արդեն 50 օր բաժանված էի իմ ընտանիքից։ Շատ էի մտածում տուն վերադառնալու մասին։ Թոռնիկս, կարծես, ինձ չի ճանաչում»,-ասել է Զ. Սարգսյանը։

Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին
Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

Ընտանիքից ու զավակից բաժանված էր նաև Ռամելա Ղազարյանը, ով հուզմունքից և ուրախությունից դժվարանում էր բառերով նկարագրել 50 օր անց ընտանիքի հետ վերամիավորվելու զգացողությունը: Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունից 59 մարդ է վերադարձել Արցախ, իսկ հակառակ ուղղությամբ՝ 36 մարդ:

Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին
Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

«Պատրաստակամ ենք՝ այս ուղղությամբ շարունակելու մեր գործունեությունը, որպեսզի բաժանված բոլոր ընտանիքների անդամները հնարավորություն ունենան վերամիավորվելու»,-հավաստիացրել է Էթերի Մուսայելյանը։

Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին
Ստեփանակերտում դիմավորել են շրջափակման հետևանքով 50-օրյա բաժանումից հետո ընտանիքի հետ վերամիավորված արցախցիներին

2357 | 0
Facebook