Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փորձաքննություն է նշանակվել՝ նույնականացնելու ուրբաթ օրը հայկական կողմին փոխանցված մարմինը

18:24, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Փորձաքննություն է նշանակվել՝ նույնականացնելու ուրբաթ օրը հայկական կողմին փոխանցված մարմինը

Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի մարմի՞նն են ադրբեջանցիներն ուրբաթ օրը փոխանցել հայկական կողմին։ Առայժմ պարզ չէ, գենետիկ փորձաքննություն է նշանակվել՝ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հենց նոր Հերացիից եմ գալիս, անալիզի պատասխաններին եմ սպասում, 2-3 օրից պարզ կլինի», - ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը:

Արամ Թորոսյանը որդու տեղը գիտեր սեպտեմբերյան մարտերից անմիջապես հետո։ Ծառայակիցն է պատմել, որ Վահեն վիրավոր մնացել է Ներքին Հանդի ձորակում: Այդ պահից սկսած ընտանիքը տարբեր դռներ էր թակում՝ տղային դուրս բերելու համար:

«Էրեխեն զանգել ա ամսի 15-ին, իրա ընկերոջը բացատրել ա, որ «ես յաչեյկից աջ եմ իջել», տղերքը ջոկել են, որ ճիշտ ա գալիս էրեխեն, ընդեղից կպել ա Սրաշնի անտենային հեռախոսահամարը, որ իրոք էդ ձորակում ա ու ոչ մի քայլ չի ձեռնարկվում», - պատմեց նա:

Հայրը վստահ է, որ այժմ՝ մարտերից շուրջ 5 ամիս անց ադրբեջանական կողմը հենց իր որդու մարմինն է դուրս բերել ձորակից, տարածքը մարտերի ընթացքում Ադրբեջանի հսկողության տակ էր անցել և թույլ չէին տալիս, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանք կատարի:

Վահեն 9 ամսվա զինծառայող էր, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, վիրավորում է ստացել հաջորդ օրը՝ գլուխը, ոտքը, ձեռքը: Այդպես մնացել ձորակում։ Մարմինն այժմ անճանաչելի է, տղան դաջվածք ունի՝ բայց նույնականացում հնարավոր է միայն գենետիկական փորձաքննությամբ։

2073 | 0
Facebook