Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

16:36, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Շաբաթ երեկոյան Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1167-ի, հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը, փոխանցում է РИА Новости-ն: Երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:

5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ:

3757 | 0
Facebook