Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախում տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցվում է

15:24, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Արցախում տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցվում է

ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։
     Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա»։

2260 | 0
Facebook