Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ինձ սպառնացել է հրթիռային հարվածով». Բորիս Ջոնսոն

14:12, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
«Պուտինն ինձ սպառնացել է հրթիռային հարվածով». Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն: Ֆիլմը ցուցադրվելու է երկուշաբթի երեկոյան: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին:
     «Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորի՛ս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Ջոնսոնը: Այդ մեկնաբանությունը, ըստ Ջոնսոնի, հնչել է իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, կհանգեցնի արևմտյան կոշտ պատժամիջոցների և այլն:

14306 | 0
Facebook