Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կա մեկ տարբերակ ևս՝ սրանք մեզ հիմարի տեղ են դրել»․ Կարեն Հեքիմյան

00:36, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
«Կա մեկ տարբերակ ևս՝ սրանք մեզ հիմարի տեղ են դրել»․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «ՌԴ ՊՆ-ն պարբերաբար ներկայացնելով Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում տիրող իրավիճակը, օրական կտրվածքով ներկայացնում է նաև այդ նույն գոտու քարտեզը: Եվ, նախանձելի համառությամբ, վերջինս քարտեզների վրա նշում է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ հավաքակազմի վերահսկողության ներքո (բառացի՝ лачинский коридор находится под контролем РМК):
     Սա կարող է նշանակել, որ կամ «ադրբեջանցի էկոակտիվիստները» գործում են ռուս խաղաղապահների դրոշի ներքո, կամ էլ՝ ՌԴ ՊՆ-ն «безотчетник» կառույց է:
     Կա մեկ տարբերակ ևս՝ սրանք մեզ հիմարի տեղ են դրել:
     Ի դեպ, բոլոր տարբերակները ողջամիտ են, իսկ ճշմարտությունը դրանց համադրման մեջ է»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
8939 | 1
Facebook